Մեծաթիվ հայեր բողոքի ցույցով դուրս են եկել Ստամբուլի փողոցներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղակայված նախկին հայկական «Արմեն քամփ» որբանոցը հայերին վերադարձնելու պահանջով Ստամբուլի փողոցներ են դուրս եկել մեծ թվով հայեր ու նրանց աջակցող այլ ազգերի ներկայացուցիչներ:

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են քանդել որբանոցը` դրա փոխարեն շքեղ բնակելի շենք կառուցելու համար: Որբանոցի քանդման աշխատանքները սկսվել է մայիսի 6-ին, սակայն աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են անհանգստացած քաղաքացիների միջամտության պատճառով:

Հայկական «Նոր Զարթոնք» երիտասարդական շարժումը նստացույց է սկսել որբանոցի տարածքում այն բանից հետո, ինչ բուլդոզերները ժամանել են քանդելու որբանոցի շենքը:

Իսկ մայիսի 22-ի երեկոյան ճամբարը հայերին վերադարձնելու կոչերով  Ստամբուլի Բեյօղու թաղամասում հավաքվել են բազմաթիվ ստամբուլահայեր ու նրանց աջակցող թուրք եւ այլ ազգության ակտիվիստներ: Հավաքվածների ձեռքին «Քամփ Արմենը հետ տվեք հայերին» գրությամբ պաստառներ են եղել:

Հավելենք, որ 1963 թ որպես որբանոց կառուցված «Քամփ Արմենը» մեծ սիմվոլիկ նշանակություն ունի:  Երբ 1915 թ առանց հայկական դպրոցների մնացած Անատոլիա տուն գտնելու համար եկան որբացած ու աղքատ հայ երեխաները, նրանք կրթություն ստացան ճամբարում, որը կոչվեց «Ստամբուլի երիտասարդների տուն»:

Նախկինում 1500 երեխաների տուն հանդիսացող Արմեն քամփն առգրավվել է Թուրքիայի կառավարության կողմից 1980-ականներին: Այժմ այն ցանկանում են քանդել` նոր շքեղ բնակելի շենք կառուցելու համար:




Լրահոս