Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել «Բաշնեֆտի» գույքի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին մինչ հուլիսի 15-ը տնային կալանքի տակ պահելու մասին որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իր որոշմամբ դատարանը չեղյալ է հայտարարել պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի կամ ոստիկանություն ներկայանալու պարտավորության դիմաց: Հայրապետյանի փաստաբանը հայցը հիմնավորել է իր պաշտպանյալի վատառողջ վիճակով ու բժիշկների լիակատար հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությամբ:

Անձամբ Հայրապետյանը դատական նիստին ներկա չի եղել «առողջության կտրուկ վատացման» պատճառով:




Լրահոս