էդ ամբողջ 21-րդ դարում էդ հարցն եք ինձ տալու. Ֆինանսների նախարարը` իր ընտանիքին պատկանող բիզնեսների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե կոնկրետ մի բիզնեսի օրինակ բերեք, կարող ենք քննարկել, ասել, թե ինչու է փակվում: Այսօր խորհրդարանում անդրադառնալով փակվող փոքր ու միջին բիզնեսներին` այս մասին նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Պետք է խորանալ ու հասկանալ. հնարավոր է՝ այն ունի վարկային ծրագրեր, չի կարողանում սպասարկել, միգուցե փակում է, քանի որ վարձակալությունների հետ կապված խնդիր ունեն», – նշեց նա:

Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին իր ընտանիքին պատկանող բիզնեսներից և հարցրեցին, թե այս ընթացքում իր ընտանիքին պատկանող բիզնեսներից որևէ մեկը փակվե՞լ է:  Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել իր ընտանիքի այն անդամներին, ովքեր զբաղվում են այդ գործով: Հարցին, թե Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ արե՞լ եք, Խաչատրյանը պատասխանեց. «Դուք կգնաք, իմ ընտանիքին պատկանող բիզնեսները շատ լավ գիտեք, էդ ամբողջ 21-րդ դարում էդ հարցն եք ինձ տալու և նույն ձևով եմ պատասխանելու: Իրենք գտնվում են այն չափորոշիչների մեջ, ինչպես հանրապետության բոլոր բիզնեսմենները»:




Լրահոս