Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են Հայաստանից երկվորյակներ որդեգրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23-ամսական Նորթ Ուեսթի ծնողներն հանդիսացող Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պայքարում են երկրորդ երեխան ունենալու համար:

Independent.ie-ն գրում է, որ հերթական արհեստական բեղմնավորումը ձախողվել է: Այս լուրերին հաջորդել են այն խոսակցությունները, որ Քիմն ու Քանյեն ցանկանում են որդեգրել Հայաստանից երկվորյակների:

473025350

«Քիմն ու Քանյեն ուսումնասիրում են Հայաստանից երկվորյակների որդեգրելու հնարավորությունը»,- America’s OK! Magazine-ին հայտնել է իր աղբյուրը:

469055024

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Mirror պարբերականը հայտնում էր, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են Հայաստանից փոքրիկի որդեգրել: Հրատարակչությունը տեղեկացնում էր, որ զույգը Հայաստանում գտնվելու ժամանակ գաղտնի այցելել է մանկատներ:

Nic6440828




Լրահոս