ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը դստեր 6-րդ տարեդարձից կադրեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, SKIMS և SKKN ապրանքանիշերի հիմնադիր Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ» սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել դստեր տարեդարձից:

Կադրերից պարզ է դառնում, որ տարեդարձը կազմակերպվել է «Bratz» անիմացիայի թեմայով: Փոքրիկ Չիկագոն կրում է վարդագույն զգեստ և վարդագույն թավշյա երկարաճիտ կոշիկներ, իսկ Քիմը նախապատվությունը տվել է թեմատիկ դեղին լեգինգին և սև շապիկին:

«Չի Չիի 6-րդ տարդարձի «Bratz» թեմայով խնջույքը», – հրապարակմանը կից գրել է հեռուստաաստղը:
Քիմ Քարդաշյանը դստեր տարեդարձն իսկական վարդագույն հեքիաթի է վերածել. պուչիկներ, քաղցրավենիք, DJ, քաղցր ռոլեր:




Լրահոս