«Մահացած մարդիկ վերակենդանացել և մասնակցել են ընտրություններին». Էդվին Թադևոսյանը խախտումներ է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադևոսյանը մի քանի խախտումներ է արձանագրել ընտրություններում: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում թեկնածուն նշել է, թե առկա են եղել դեպքեր, երբ մահացած մարդիկ են վերակենդանացել և մասնակցել ընտրություններին:

Այլ խախտումնների վերաբերյալ Թադևոսյանը նշեց, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն և կհայտարարեն առավել մանրամասն: Սակայն, Թադևոսյանը, չնայած արձանագրած խախտումների, վստահ է, որ ինքն է ընտրվելու:

Իսկ մյուս թեկնածուների ընտրվելու դեպքում էլ կաշխատի նրանց հետ, բայց ոչ Վահագն Գևորգյանի հետ:




Լրահոս