8 համարի երթուղայինով օրվա ընթացքում 4 անգամ մարդ են տարել Աբովյանի ընտրատեղամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի 28/21 ընտրատեղամասում այսօր լուրջ խախտումներ չեն եղել: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Թի Հայաստան» կազմնակերպության դիտորդ Գևորգ Սերոբյանը: Կասկած ներշնչող միայն մեկ դեպք է նկատել, երբ մի համարի երթուղայինով մի քանի մարդկանց են բերել ընտարտեղամաս:

«Մինչև կեսօր 4 անգամ նույն 8 համարի երթուղայինով մարդկանց բերեցին: Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ ինքն իրավասու և պարտավոր է պահպանել օրենքը միայն ընտրատարածքում, իսկ ընտրատեղամասից դուրս իր իրավասությունների մեջ չի մտնում»,- նշեց նա:

Նույն ընտրատեղամասսի նախագահ Վաչագան Ենոքյանն էլ նշեց, որ ընտրատարածքը մեծ է և հարևանները հավաքվում ու միասին են գալիս ընտրության. «Հնարվոր է 4 հոգով գան, հնարովոր է  5 հոգով, դա չի նշանակում, որ նրանց բերել են»:




Լրահոս