App Armenia համակարգից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցում է 120000–ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 հունիսի, 2015 թ., Երևան. Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store և  Google Play մարքեթներում Հայաստանում ներբեռնումների թվով շարունակում է մնալ առաջատար:

App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Կես տարվա ընթացքում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 17000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 250 հավելված, 1360 պաստառ, 1960  ռինգտոն և ձայնային ծանուցումների 520 ֆայլ:

Հունվար ամսից սկսած համակարգից կատարված ներբեռնումների քանակը հետևյալն է.  31 000 այլ հավելվածներ, 35000 պաստառներ, 45000 ձայնային և 15000 ազդանշանային ֆայլեր:

«Beeline առաջիններից էր Հայաստանում, որ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Համագործակցելով տեղական մասնագետների հետ, ինչպես նաև հաշվի առնելով մեր արտասահմանյան գործընկերների փորձը մենք կարողացանք ստեղծել App Armenia հավելվածը, գործարկեցինք այլ հավելվածներ, կազմակերպեցինք կլոր սեղաններ, ֆորումներ և քննարկումներ։ Մենք ուրախ ենք, որ մեր բոլոր ջանքերն այժմ հիմք են հանդիսանում երկրում բջջային բովանդակության ոլորտի հետագա զարգացման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«App Armenia–ի շնորհիվ հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հազարի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասնելի է  Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։




Լրահոս