Բաղրամյանում մեր ընկերներն են` անկախ իրենց դիրքորոշումներից. Մաքսիմ Սարգսյանը` իրենց դավաճան անվանողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում մեր ընկերներն են` անկախ իրենց դիրքորոշումներից: Այսօր Armlur.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա չբացառեց, որ մի օր Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց հետ կարող են կրկին միավորվել և պայքարը տեղափոխել այնտեղ:

«Պայքարն ընդհանուր մի խնդրի հետ է կապված: Ոչինչ բացառել հնարավոր չէ, այնտեղ մեր ընկերներն են` անկախ մեր հանդեպ իրենց դիրքորոշումից», – նշեց նա:

Մաքսիմի խոսքով, ՀԷՑ-ում 3-6 ամիս տևող աուդիտի ընթացքում կարելի է կրկին իրազեկման ակցիաներ անցկացնել և քննարկումներ կազմակերպել, իսկ, եթե զգացվի, որ գործընթացը գնում է փակուղի, ապա կրկին փողոց դուրս կգան: Armlur.am-ի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ ակտիվիստները ևս մասնակցեն աուդիտի աշխատանքներին, արդյո՞ք իրենք պատրաստ են լինել այդ խմբում, Մաքսիմը պատասխանեց իր անունից և նշեց, թե դա ընդունելի առաջարկ չի համարում:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով` ոչ:  Ես, չլինելով  մասնագետ, այնտեղ չհասկանալով ոչ մի բան, բզբզալ չեմ կարող, այլ դիտորդի դերում եմ այնտեղ լինելու: Այնտեղ պետք է լինի  մասնագետ», – հավելեց նա:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում մնացած ակտիվիստներին` Մաքսիմը նշեց, թե պարզապես այդ մարդիկ ավելի նպատակային են համարել պայքարն այդպես շարունակել: «Որևէ մեկն իրավունք չունի մեղադրել, թե ինչու մեղադրեցին այնտեղ: Ես ինչքանով տեսնում եմ` այնտեղ որևէ բան չի փոխվել և քաղաքական որևէ բան չեմ տեսնում», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս