Լարված իրավիճակ Կառավարության մոտ. խաբված բնակիչները փորձում են ներխուժել շենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է: Ֆիրդուսի փողոցի խաբված բնակիչները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Կառավարության դիմաց է հավաքվել 113 խաբված ընտանիք: Նրանք գոռում են «վարչապետ իջի», «Զախարյան, քյոփակ շուն, թուրք», «պահաջում ենք մեր տները» և այլն:

Նրանք փորձում են ներխուժել կառավարության շենք, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս:  Հավաքվածների մոտ է իջել Կառավարության նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և Կառավարության աշխատակից Հայկ Դավթյանը, ով փորձում է բանակցել բնակիչների հետ, սակայն վերջիններս հրաժարվում են. «Մեզ վարչապետն է պետք, ձեզ հետ խոսելու բան չունենք»: Նաև նշենք, որ այս պահին ստորագրահավաք է անցկացվում` վարչապետի հետ հանդիպելու համար: Նրանք նաև սպառնում են նստացույց անել: Բնակիչների թիվը գնալով շատանում է:

Մանրամասները ` այստեղ:




Լրահոս