Սուրիկը ախպերս է. Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանի մայրը՝ որդու հեռախոսային խոսակցության մասին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթ գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորված Վիտալի Մինասյանը մահափորձի օրը գտնվել է տանը և սոցանցերից է տեղեկացել մարզպետի վրա իրականացված մահափորձի մասին և զարմացել։ Այս մասին թերթի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ տիկին Սեդան։

«Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք մարզպետի Սուրիկ Խաչատրյանի հետ: Իմ տղան երբեք նրա մահը չէր ցանկանա՝ ուզում է միլիոններ տային դրա դիմաց: Ինքը ոնց կարար խառնված լիներ մի մարդու մահափորձի մեջ, ով մեր էս անապահով վիճակին միշտ ձեռք է մեկնել, տարբեր տեսակի օգնություններ է անընդհատ տրամադրել, հիվանդ ժամանակ իրեն ենք դիմում, առողջ ժամանակ՝ էլի իրեն:

– Իսկ Արա Բադաղյանի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցև Վիտալին:

– Դե, դասարանցին էր, ոչ լավ, ոչ վատ: Ուզում էր ծննունդս աներ, ուղղակի մտածեց դասարանցի է, որ դիմի, կօգնի, նա էլ օգնեց: Հետո ես աշխատում էի փռում, պարտքը մաս-մաս տալիս ենք: Էդ էր, թե չէ իրար հետ ուրիշ տալ-առնելիք չունի: Էն Հենրիկի հետ էլ առանձնապես շփում չի ունեցել, մի երկու անգամ գնացել-եկել է մեր տուն, էդ ա…

– Կա հեռխոսային խոսակցության վերծանում, որտեղ Ձեր որդին Սուրիկ անունն է տալիս: Ո՞վ է այդ Սուրիկը, տեղյա՞կ եք:

– Այ ցավդ տանեմ, Սուրիկը ախպերս է, ում տանը որ մնում ենք: Հիմա ախպորս անունը լսել, ենթադրում են, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է խոսքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս