Քրդերը Թուրքիայում 30 ադրբեջանցու են պատանդ վերցրել, իսկ նրանց ավտոբուսը ձորը գլորել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղում գրավել են 70 ուղևորով ավտոբուսը: Գրավված ավտոբուսի ուղևորների շարքում եղել են նաև ադրբեջանցիներ, հայտնում է ANS PRESS գործակալությունը:

70 ուղևորներից 30 եղել են ադրբեջանցիներ: Տեղեկացվում է, որ նրանք Էրզրում են մեկնելիս եղել:

Քրդերը ավտոբուսի ուղևորներին պահել են 5 ժամ, այնուհետ նրանց ազատ են արձակել: Ուղևորներին իջեցնելով ու նրանց փաստաթղթերը խլելով` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներն ավտոբուսը գլորել են ձորը:




Լրահոս