Բարդության «Բիս-1» աստիճանի հրդեհ է բռնկվել Նոր-Նորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:42-ին հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան է հայտարարվել, ինչից հետո եւս երկու մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:17-ին: Այրվել է շուրջ 3 հա բուսածածկույթ:




Լրահոս