Արցախը վաճառքի տարածքներ չունի. «Հայկական վերածնունդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի շաբաթներում աշխարհի մի քանի քաղաքական կառույցների ներկայացուցիչներ կարծես ներքին որոշակի պայմանավորվածությամբ տարբեր քաղաքներից` Մոսկվայից, Բաքվից, Փարիզից և այլ վայրերից հայտարարեցին իրենց բացասական մոտեցումները Արցախի հարցում հայ ժողովրդի բնական և կենսական իրավունքների դեմ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում, Եվրոմիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում, ապա ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևը պահանջեցին հայերից Արցախի ազատագրված տարածքները ետ վերադարձնել Ադրբեջանի բռնապետություն, առանց ակնարկ անելու հայերի պատմական իրավունքներին և ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքին: Նրանց միացավ նաև ֆրանսիական արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը և նրա գործընկերները Փարիզում վերջերս հրատարակած հակաարցախյան փաստաթուղթով, որը խոչնդոտելու է Ֆրանսիա-Արցախ սկսված սահուն համագործակցությունը:

Քննարկումից դուրս է թողնվում առաջարկվող քաղաքականության կործանարար հետևանքները հայ ժողովրդի համար և տպավորություն է ստեցծվում, կարծես նրա ճակատագրի հարցը պետք է լուծվի առանց հայ ժողովրդի մասնակցությամբ:

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է միջազգային վերոհիշյալ ատյանների հակահայ սույն դիրքորոշումը և հայտարարում, որ իր ու իր ազդեցության շրջանակներում գտնվող բոլոր հայերի համար այդ մոտեցումները մնում են բացարձակ անընդունելի:

Արցախի ազատագրված տարածքները երկարատև գերությունից հետո ազատագրվել են հայ ժողովրդի միասնական ջանքերով և այսուհետև նույնպես միասնաբար կպաշտպանվեն նրա կողմից:




Լրահոս