Շունը կանխել է բանտարկյալների փախուստը

30-մետրանոց թունելը, որը փորել էին բանտարկյալները հունական Կորֆու կղզում, հայտնաբերել է շունը զբոսանքի ժամանակ, հայտնում է բրիտնական Guardian-ը:

Ինչպես հայտնել է շան տերը` շունը կասկածելի ձայներ է լսել և սկսել է հաչալ: Ընդ որում, նա հրաժարվել է հեռանալ այդ վայրից: Արդյունքում շանը զբոսանքի տարած տղամարդը որոշել է ոստիկանություն զանգել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մոտ 30 մ երկարությամբ թունել են հայտնաբերել: Թունելում ոստիկանները մարտկոցներ և սննդի համար նախատեսված տարաներ են հայտնաբերել: