Սահմանադրության նախագծի վերաբերյալ շահարկումները համարում եմ քաղաքական սպեկուլյացիաներ. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես հարցադրում է արվում. թե կա արդյոք սահմանադրական փոփոխությունների կարիք: Իհարկե կա, դրա կարիքը կա արդեն 25 տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենիշխանություն այլևս չի լինի մեր երկրում: Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը ոչինչ տարբերակը: Այն մենիշխանություն էր ապահովում նախագահական համակարգի դեպքում», – նշեց նա:

Նա նշեց, որ զարմանում է այն հայտարարություններից, որով ասում են, որ ԱԺ նախագահն ունենալու է լիազորորություններ: «Մենք մեծամասնական ընտրակարգը վերացրել ենք և վերացրել ենք սահմանադրորեն: Եվ ուրեմն բոլոր այլ շահարկումները և տարընթերցումները ես համարում եմ պարզապես քաղաքական սպեկույլացիներ: Հետագայում, իհարկե, ընտրական օրենսգիրքը գալու է քննարկման, և մենք շատ առաջարկություններ ունենք, որոնց մեծ մասն ընդունվել է: Բոլոր նրանք, ովքեր որ հասկացել են, բայց քաղաքական շահից ելնելով չեն ցանկանում ասել, ես կասկածում եմ, որ նրանց մանկության երազանքը եղել է նախագահ դառնալը, որն էլ վերացել է», – հավելեց Ռուստամյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս