Վաշինգտոնում մոլեգնում են պատմության մեջ հզորագույն հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտարկումների ողջ պատմության ընթացքում խոշոր հրդեհներ են գրանցվել ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող Վաշինգտոն նահանգում:

Ինչպես փոխանցում է NBC հեռուստաալիքը, ներկայում կրակով բռնկված է ավելի քան 250 հազար հա տարածք, այրվել է շուրջ 200 կառույց:

Վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 1200 մարդ:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 1250 մարդ: Երկրի իշխանություններն աղետի վայր են ուղարկում նաև Ազգային գվարդիայի ստորաբաժանումներին:




Լրահոս