Հնդկաստանում զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում 3 զինվոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի հյուսիսում Քաշմիր ու Ջամմու նահանգներում զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում 3 զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:

«Բոնգամ գյուղում  անվտանգության ուժերը շրջափակել են տունը այն բանից հետո, ինչ տեղեկություն են ստացել, որ տանը թաքնված են մի խումբ զինյալներ»,- պարզաբանվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ:

Ոստիկանության տվյալներով`ահաբեկիչներն առաջինն են կրակ բացել: Օպերացիայի ընթացքում նաև չեզոքացվել է զինյալներից մեկը:




Լրահոս