Կայացավ Հայկ Մարությանի նոր ֆիլմի պրեմիերան. ինչ ակնկալիքներ ունի ստեղծագործական կազմը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կայացավ Հայկ Մարությանի նոր` «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերան, որի դերասանական կազմը` բացառությամբ գլխավոր դերակատարուհու, նախորդ` «Սուպեր մամա» ֆիլմի դերասաններն են: Հայկ Մարությանի նոր ֆիլմը դիտելու և նրան շնորհավորելու էին եկել նրա գործընկերները, դերասաններ, երգիչներ:

1

Մինչ ֆիլմի դիտումը Հայկ Մարությանը և ֆիլմի դերասանները զրուցեցին լրագրողների հետ: Հայկը նշեց, որ հույս ունի կրկնել կամ նույնիսկ գերազանցել «Սուպեր մամա» ֆիլմի հաջողությունը: Նրա խոսքով, վերջինիս ցույց տված վարկանիշն իրոք ռեկորդային էր և գոնե պետք է կրկնել այն:

2

Հավելենք, որ «Սիրո գործակից»-ի վրա ստեղծագործական թիմն աշխատել է մեկ տարի: Ֆիլմի վրա ծախսվել է մոտ 400 հազար դոլարին համարժեք դրամ: Բեմադրող-ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը: Հայկ Մարությանից բացի` նկարահանվել են Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, «Սուպեր մամա»-ի դերակատարներից Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանը և այլք:

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 




Լրահոս