Ամանորին մնաց 18 րոպե, արդյոք երազանք պահելու ճիշտ ձև եք ընտրել. խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսին է մարդու էությունը. նա նոր կյանք է սկսում երկուշաբթի օրվանից, ամսվա առաջին օրվանից և իհարկե նոր տարուց: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է ամանորի գիշերը երազանք պահել: Իսկ մենք գիտենք, որ երազանքներ պահելու բազմաթիվ ձևեր կան:

Երազանք պահելու ամենահայտնի ձևը 12 զանգերի ղողանջների ներքո թղթի կտորի վրա երազանք գրելն է, այն այրելն ու շամպայնի հետ խմելն է: Շատերն են փորձել, իսկ երազանքը բոլորի մոտ չէ, որ իրականացել է: Իսկ ինչու՞: Բանն այն է, որ այս փոքրիկ ծիսակատարությունն անելիս մարդու միտքն ավելի շատ զբաղված է ժամանակին բոլոր գործողությունները հասցնելու, այլ ոչ թե կախարդական մտքերով: Իսկ դա չափազանց սխալ է: Կենտրոնանալ պետք է ոչ թե գործողությունների, այլ հենց երազանքի վրա: Պետք է հստակ պատկերացնել ոչ միայն երազանքը, այլև դրա իրականացումը: Որքան հստակ լինի երազանքը, այնքան այն իրականանալու հավանականությունը մեծ կլինի:

12 երազանք

Ամանորի գիշերը երազանք պահելու ևս մեկ միջոց է 12 առանձին թղթիկների վրա երազանքները գրի առնելը, դրանք բարձի տակ դնելն ու առավոտյան մեկն ընտրելն է: Ասում են` կկատարվի այն երազանքը, որը կընտրեք: Այստեղ մի նրբություն կա. որպեսզի երազանքն իրականանա, պետք է պառկել մինչև ժամը երեքը: Չպետք է նաև ճմռթել բարձը, քանի որ առավոտյան հնարավոր է թղթերի մի մասը գետնին հայտնված լինի: Այս միջոցն ունի որոշակի կանոններ: Այսպես` Երազանքները գրի առեք միայն նոր տարվա գալստից հետո (թղթերը կարող եք պատրաստելնախապես) Գրելիս միայնակ եղեք Մտովի պատկերացրեք երազանքի իրականացման մանրամասներն ու հետևանքները Որքան հնարավոր է հստակ գրեք, այսինքն եթե կան անուններ, ամսաթվեր, տեղանուններ, ապա գրեք դրանք Երազանքները գրելիս պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում Եթե կեսգիշերին երազանք եք պահել, այն գրի մի առեք Եվս մեկ բան. գրեք ձեզ իսկապես անհրաժեշտ բաների մասին: Պետք չէ գրել. «ուզում եմ ադամանդով մատանի»:

Ավելի լավ է երազանք պահեք ձեր և մտերիմների առողջության, ֆինանսական ապահովվածության, սիրո մասին: Իհարկե եթե ինչ-որ իր եք ցանկանում, անպայման նշեք, թե արդյոք ուզում եք այն գնել, թե նվեր ստանալ, լավ կլինի, որ նշեք նաև այն մարդու անունը, ումից այն ակնկալում եք:

Նկարված երազանք

Երազանք պահելու մյուս միջոցն այն նկարելն է: Կեսգիշերից հետո պարզապես վերցրեք նկարչական թուղթ ու գունավոր ներկեր: Պարտադիր չէ լավ նկարչական ընդունակություններ ունենալ: Կարևորը լավ պատկերացրեք, թե ինչ եք ուզում և այն պատկերեք թղթի վրա: Օրինակ, ցանկանում եք սիրահարվե՞լ, ուրեմն նկարեք ալ կարմիր սիրտ: Երազում եք փոխադարձ սիրո մասի՞ն. նկարեք միմյանց միացած երկու սիրտ: Նոր տու՞ն եք ցանկանում, նկարեք տնակ: Օգտագործեք ձեր երևակայություն. գրեթե ամեն երազանք հնարավոր է պատկերել թղթի վրա: Միայն թե խուսափեք սև գույնից: Որքան վառ լինի ձեր նկարը, այնքան ավելի լավ: Ի՞նչ անել հետո: Փաթաթեք ձեր նկարը, կապեք կարմիր թելով և մեղրամոմ ամրացրեք այնպես, որպեսզի այն թափվի թե թելի, թե նկարի վրա: Տաք մեղրամոմի վրա գրեք ձեր անուն-ազգանվան առաջին տառերը և կախեք տոնածառից, նախապես բոլորին զգուշացնելով, որ ոչ ոք դրան չդիպչի: Սուրբ ծննդյան օրը հանեք այն ու մի թաքուն տեղ պահեք: Երազանքի իրականացումից հետո հանեք նկարը, այն կարմիր ներկեք և այնքան ժամանակ պահեք, մինչև այլ երազանք չունենաք:




Լրահոս