Ինչպես զարդարել ամանորյա սեղանը վիշապի տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականը Վիշապի տարի է: Նա սիրում է փայլուն, շողշողուն, հուրհրատին տվող ամեն ինչ: Սեղանը զարդարելիս նախընտրելի են վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև և կրակի գույները: Տարվա տարերքը ջուրն է: Սեղանի կենտրոնում կարելի է դնել ջրով լի թափանցիկ գեղեցիկ աման, որի մեջ լողում են այրվող մոմեր: Ջրի և կրակի միասնություն, որը Վիշապին շատ բնորոշ է: Հեքիաթային կենդանիների, տնակների, փաթիլների տեսքով մոմերը տոնական տրամադրություն կստեղծեն: Կարելի է անգամ թիթեղի շերտեր փաթաթել սովորական մոմին և տոնական տեսք տալ նրան:

Սեղանին պիտի լինեն կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, միրգ: Առատորեն օգտագործեք համեմունքներ` սև, կարմիր, սպիտակ և բուրավետ պղպեղներ, դարչին և կոճապղպեղ, չիլի պղպեղ, ռեհան և քարի, մշկընկույզ, զաֆրան և քրքում: Դեռ ժամանակ կա, որ սովորեք և տոնական օրերին կիրառեք այրվող ուտեստների պատրաստման և մատուցման տեխնիկան: «Այրվող» ուտեստը սովորաբար մսային տաք կերակուր է` խոզի միս, թռչնամիս:




Լրահոս