Բռնվեց «Մազդա»-ից գողություն կատարելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցում գործող հյուրանոցային համալիրի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի կողապակին կոտրել և գողություն է կատարում:

Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից, գողոնի մի մասով հանդերձ /անկողնային պարագաներ և կենցաղային իրեր/ բերման է ենթարկել 1991 թ. ծնված Էդվարդ Խ.-ին:
Դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել է նաև գողոնի մյուս մասը և հանցագործության գործիք լինգը:

Էդվարդ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս