Ավանի շքամուտքերից մեկում փակել են տղամարդու աչքերը, բերանը ու գումար հափշտակել. ինչպես է եղել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Ռազմիկի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթներ Մարզպետունի Վարդգեսի Մինասյանի և Արա Հարությունի Սարգսյանի հետ խմբի կազմում ուրիշի գույքն իրենցը դարձնելու նախնական համաձայնությամբ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան, Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում նկատելով, որ նշված սուպերմարկետում տեղադրված բանկերիգ մեկի բանկոմատից Գրիշա Գսպոյանը գումար է կանխիկացրել և դրել տաբատի աջ գրպանը, այդ գումարը հափշտակելու դիտավորությամբ Սամվել Քոչարյանը և Մարզպետ Մինասյանը ոտքով, իսկ Արա Հարությունյանը «Նիսան Տիդա» մակնիշի 37 RF 389 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, հետևել են Գրիշա Գսպոյանին, հասնելով վերջինիս բնակության վայր՝ Երևան քաղաքի Ավան, Բրյուսով թաղամասի 67-րդ շենք, մուտք են գործել նշված շենքի շքամուտք, որտեղ Մարզպետունի Մինասյանը հետևից մոտենալով Գրիշա Գսպոյանին, վերջինիս հագին եղած վերնազգեստին (կուրտկայի) կպած գլխարկն իջեցրել է նրա գլխին այնպես, որ փակվել են տուժողի թե՛ աչքերը, և՛ թե բերանը:

Այս ամենից հետո Գրիշա Գսպոյանի դիմադրությունը հաղթահարելու համար ֆիզիկական ուժի գործադրմամբ ամուր բռնել է տուժողի մարմնից նստեցրել է գետնին՝ վերջինիս պատճառելով ձախ դաստակի թիկնային մակերեսի և ձախ սրունքի շրջանի քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ Սամվել Քոչարյանն օգտվելով հանցակցի Գ.Գապոյանի դիմադրությունը բռնությամբ հաղթահարած լինելու և տուժողի պաշտպանվելու ունակությունից զրկված լինելու հանգամանքներից, զուգահեռ իրականացրել է իրենց դիտավորության մեջ ընդգրկված ավազակությամբ հափշտակության կատարումը՝ Գրիշա Գսպոյանի աջ գրպանից հափշտակել է 180.000 ՀՀ դրամ գումարը և դիմել են փախուստի՝ դուրս գալով նստել են իրենց սպասող Արա Հարությունյանի կողմից վարվող «Նիսան Տիդա» մակնիշի 37 RF 389 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ Արա Սարգսյանն էլ կատարելով նախնական համաձայնությամբ ստանձնած իր պարտականություները՝ ավազակությամբ հափշտակություն կատարած Ս.Քոչարյանին և Մ.Մինասյանին տեղափոխել է այլ վայր՝ ապահովելով նրանց արագ և անարգել հեռանալը դեպքի վայրից:

Քնար Մանուկյան




Լրահոս