Թուրքիայի ափերի մոտ 22 փախստական է խեղդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Էգեյան ծովի ափին Հունաստան մեկնող փախստականներով նավ է խորտակվել. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ափային պահակախմբի ներկայացուցչին:

Պատահարի հետևանքով 22 փախստական է խեղդվել:

2015թ. նոյեմբերին հայտնի է դարձել, որ Հունաստանը մեկ օրում մոտ 400 ներգաղթյալի կյանք է փրկել, ովքեր մեկնում էին Թուրքիա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 5-ին թուրք-սիրիական սահմանին մոտ 15 հազար ներգաղթյալ է ժամանել: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ թուրքական կողմը կշարունակի փախստականներ ընդունել Սիրիայից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս