Հրդեհ` Արմավիր քաղաքում. այրվել է ննջասենյակի գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 4 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է. Վ.-ին պատկանող թիվ 1 բնակարանի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.52-ին, մարվել՝ 10.14-ին: Այրվել է ննջասենյակի գույքը (15 քմ):




Լրահոս