Ժամեր անց կկայանա աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնը. «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխություն, կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողությունը կկայանա 2016 թվականի փետրվարի 28-ին Լոս Անջելեսում: Անվանակարգերը հայտարարվել են 2016 թվականի հունվարի 14-ին։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է ուղիղ եթերով ABC հեռուստաալիքով, պրոդյուսերներն են լինելու Դևիդ Հիլը և Ռեջինալդ Հադլինը: Դերասան Քրիս Ռոքը երկրորդ անգամ Օսկարի պատմության մեջ վարելու է մրցանակաբաշխությունը. առաջին անգամ նա «Օսկարի» հաղորդավար է եղել Օսկարի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ 2005 թվականին:

Նշենք, որ ArmLur.am-ը հետևելու է «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությանը և անմիջապես տեղեկացնելու է արդյունքների մասին: Հավելենք նաև, որ Առաջին ալիքը ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի կարևորագույն կինոիրադարձությունը:

Փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ 05:30-ին:




Լրահոս