Միայն ընդդիմությունը չէ, որ առաջարկներ է անում. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)

Միայն ընդդիմությունը չէ, որ առաջարկներ է անում. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրական նոր օրենսգրքի նախագծին եւ նրա շուրջ ծավալվող քննարկումներին կարծիք հայտնեց, որ նոր ԸՕ-ն նպաստելու է ազատ, արդար ընտրություններին եւ արտահայտում է սահմանադրության պահանջները:

«Արտահայտում է այն պահանջները, որ  բխում է սահմանադրությունից  եւ կապահովի այնպիսի ընտրությունների մակարդակ, որ կանվանենք ժողովրդավարական: Բնական է, որ  ցանակացած փաստաթուղթ ունի քննարկման, լրամշակման աշխատանքներ`ինչով մենք հիմա զբաղվում ենք»,-հավելեց նա: