Նորանշանակ նախարարի ունեցվածքը. 4 մլն 600 հազար դրամ` այս տարվա երկու ամիսների ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, բավականին պատկառելի հարստություն ունի: Այսպես՝ նա հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն: Դավիթ Լոքյանը հայտարարագրել է նաեւ երեք ընկերություններում ունեցած բաժնեմասեր, որոց արժեքներն են 41.5 մլն դրամ, 37 մլն 150 հազար դրամ եւ 63 մլն 400 հազար դրամ:

Հայտարարագրի հրապարակված մասում չի նշվում, թե բաժնեմասերը որ ընկերություններում են եւ դրանք ընդհանուր բաժնետոմսերի որ մասն են կազմում: Դավիթ Լոքյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 4 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Այս տարվա երկու ամիսների ընթացքում նորանշանակ նախարարի եկամուտները կազմել են 4 մլն 600 հազար դրամ, որոնք նա ստացել է որպես շահաբաժին:




Լրահոս