ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե օտարերկրյա քաղաքացիները ցանկանում են ՀՀ-ում ամուսնության պետական գրանցում կատարել, ապա ի՞նչ փաստաթղթեր են ներկայացնում, եւ ի՞նչ է պետք դրա համար:

Էրիկ Մանուկյան (29 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից կամ ՔԿԱԳ մարմնից),
2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական (տեղեկանք) եւ այլն),
4.  անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, որեւէ օտարերկրյա քաղաքացի, եթե ցանկանում է իր ամուսնական գրանցումը կատարել ՀՀ-ում, ստիպված պետք է մի շարք փաստաթղթեր հավաքի: Թե ինչքան ժամանակ դա կպահանջի, Աստված գիտի:




Լրահոս