Բալոտելին կարող է տեղափոխվել Իսպանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իսպանիա: Նշենք, որ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Լիվերպուլ»-ին:

Իտալիայի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Էսպանյոլ»-ը: Բացի այդ, իսպանական ակումբը կարծում է, որ «Լիվերպուլ»-ը կխզի Բալոտելիի գործող պայմանագիրը: Այդ դեպքում իտալացին «Էսպանյոլ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Հավելենք, որ 2015/16թթ. մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 22 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս