Բակո Սահակյանը Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է խորհրդարանների զարգացմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող մեծ եւ սկզբունքային գործունեության համար՝ այն որակելով որպես անկեղծ բարեկամության եւ մարդասիրության օրինակելի դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս