Արցախի նախկին նախագահները Հայաստան չեն եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր, օգտվելով ռուսական աղբյուրներից և ռուսական մեդիայի մերկայացուցիչների հրապարակումներից, տեղեկություն էր գրել, որ Արցախի երեք նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը եկել են Հայաստան: Քանի որ նախագահներից որևէ մեկի հետ կապ հաստատել այս օրերին հնարավոր չէր, ուստի տեղեկությունը անձամբ նրանցից ճշտել չէինք կարող:

ArmLur.am-ին քիչ առաջ հաջովեց կապ հաստատել Արցախում գտնվողների հետ և պարզել, որ նախագահներից որևէ մեկը դեռ չի եկել Հայաստան, նրանք Արցախում են, բանակցություններ են ընթանում, որպեսզի նախագահներն առանց խոչընդոտի կարողանան գալ Հայաստան:

ArmLur.am-ը կապի մեջ է Արցախի մեր գործընկերների հետ. երբ հստակ որևէ տեղեկություն լինի նախագահների վերադարձի վերաբերյալ, անպայման կհրապարակենք:

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը, որ հենվել ենք միայն ռուսական մեդիայի որոշ նեկայացուցիչների հրապարակումների վրա։




Լրահոս