Էդվարդ Նալբանդյանի նվաստացուցիչ միայնությունը Բրյուսելում. այս խայտառակությունը ոչ բարեկամ երկրների աչքից չի վրիպի. «Ժողովուրդ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա խմբագրականից մի հատված. «Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ծավալուն ելույթով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում կա համապատասխան տեղեկատվություն, որից կարելի է տպավորություն ստանալ, թե ՀՀ արտգործնախարարը ԵՄ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում շատ լուրջ եւ ներկայանալի է հանդես եկել: Ինքնին ելույթը, իհարկե, բավականին նորմալ եւ հավասարակշռված բովանդակություն ունի: Սակայն, ինչպես հայտնի է, նման գագաթնաժողովներում շատ կարեւոր են կուլիսային շփումները, այդ թվում եւ ընդմիջումների ժամանակ տեղի ունեցող խոսակցությունները: Եվ այս իմաստով հասկանալու համար, թե իրականում ԵՄ տիրույթում ինչպես են վերաբերվում այս կամ այն երկրի ներկայացուցչին, բավական է ծանոթանալ այդ կառույցի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութերին, որոնք ներկայացնում են հանդիպման ընդմիջման ընթացքում մասնակիցների շփումները կամ խմբակային լուսանկարի արարողությունը:

Եվ, ահա, այդ տեսանյութերից մեկում (ստորև) ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այնպիսի նվաստացուցիչ միայնության մեջ է կանգնած՝ անտեսված մի կողմից ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների, մյուս կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից, որոնք երկուստեք մեջքով շրջված Նալբանդյանին՝ շատ աշխույժ զրուցում են այլ երկրների ներկայացուցիչների հետ»:

Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս