Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։

Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, առաջին հերթին հարևան երկրներին։ Արսլանը հիշեցրել է, որ անցյալ տարի երկրից բնական գազի արտահանումը հասել է 900 մլն խմ-ի, որից 370 մլն-ն ուղարկվել է Բուլղարիա։

Ասոցիացիայի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան «բնական գազի մատակարարման և պահանջարկի միջև կամրջի հենց կենտրոնում է»։ Նրա խոսքով, հանրապետությունը պատրաստ է արագ գազ մատակարարել ներմուծող երկրներին՝ Ռուսաստանում և Ադրբեջանում արդյունահանման ավելցուկի դեպքում։ Արսլանն առաջարկել է, որ, հաշվի առնելով Թուրքիայի ներկրման առկա պայմանագրերը և արտադրական հզորությունների ավելացումը, երկիրը առաջիկա տարիներին կզարգացնի առևտուրը Արևելյան Եվրոպայի իր հարևանների հետ:




Լրահոս