Օբամեյանգին չեն թողնի հեռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը չի պատրաստվում բաց թողնել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Գերմանիայի փոխչեմպիոնը  Օբամեյանգին տեղեկացրել է, որ ոչ մի կերպ թույլ չի տա նրան հեռանալ, նույնիսկ եթե գաբոնցու համար առաջարկեն 70 մլն եվրո:

Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում Օբամեյանգը խփել է 25 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:




Լրահոս