Անհնար է Գագիկ Խաչատրյանն ունենա ինչ-որ բան և հայտարարագրած չլինի. Գագիկ Բեգլարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետքը երեկ գրել էր, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) և Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Այս առնչությամբ այսօր լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է հնարավոր միայն աշխատավարձով այդպիսի հարստություն ձեռք բերել և արդյոք սա կոռուպցիայի դրսևորում չէ: Ի պատասխան նախարարը խորհուրդ տվեց դիմել հենց Ֆինանսների նախարարին:

«Երբ օրինակ լրագրողները ձերբակալվում են, մենք հարցնո՞ւմ եՆք`  դուք լրագրողներդ ինչ պայքար եք տանում իրենց դեմ: Կոռուպցիա երբ որ ասվում է, ասվում է բոլոր ոլորտների մասին: Եկեք բոլորս միասին և մեր դաշտում, և ձեր դաշտում, և հարևանի դաշտում պայքարենք կոռուպցիայի դեմ», – նշեց նա:

Բեգլարյանի խոսքով` Խաչատրյանի դեպքում այս ամենը հերյուրանք է. «Անհնար է նա ունենա ինչ-որ բան և հայտարարագրած չլինի: Ես չունեմ»,- հավելեց նա:

Հարցին`  հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով հարստություն կուտակել, նա ասաց.  «Աշխատավարձը բոլորս գիտենք: Ֆինանսների նախարարն է, թե մյուս բոլոր նախարարներն են, կարող են ունենալ այլ եկամուտներ: Այդ հարցերով դիմեք այն մարդկանց, ում դիմում եք»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս