Հարց քաղաքացիներից` հիվանդության պատճառով զինծառայությունից ազատված մարդը ճանաչվո՞ւմ է հաշմանդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ երեք տարի առաջ տղաս հիվանդության պատճառով օրինական ճանապարհով ազատվել է զինծառայությունից: Խնդրում եմ ասել՝ արդյոք այս դեպքում որդիս կարող է ճանաչվել հաշմանդամ, եթե նա ազատվում է զինծառայությունից:

Ալվարդ Մնացականյան (50 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Ալվարդ Մնացականյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակում եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն («Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդված):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ եթե քաղաքացու առողջական վիճակն այդքան վատթար լինի, ապա զինծառայության անցնել-չանցնելուց անկախ՝ նրան հաշմանդամի կարգավիճակ կտան՝ համապատասխան ամսական վճարաչափով:




Լրահոս