ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, շաքարախտով եմ տառապում ու արդեն երկու ամիս ա` հունվարի ու փետրվարի ինսուլինը չեմ ստացել: Պոլիկլինիկայում ասում են՝ չկա, հլը չի եկել: Հիմա ասե՛ք՝ ի՞նչ անեմ: Գեղարքունիքի մարզ,  ՍԱԹԵՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ, 71 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջապահության նախարարության կողմից տարեկան կտրվածքով տեղի է ունենում «Ինսուլին» դեղի  բաշխում եւ հատկացվում է համապատասխան հիվանդին: Վերջին հատկացումը եղել է 2010 թվականի դեկտեմբերի վերջին բավականին քանակությամբ, որը կբավականացնի մինչեւ փետրվարի կեսը: Հաջորդ բաշխումը եղել է հունվարի վերջին, այդպես ենք անում, որ ընդհատում չլինի: Հունվարի բաշխումը կբավարարի մինչեւ մարտի 15-ը, սակայն առողջապահության նախարարությունը առաջին հինգօրյակում հանրապետության մարզերում եւ Երեւանում բախշում է: Նախարարի հսկողության տակ է ինսուլինի բախշման պրոցեսը, հսկողությունը դրա վրա մեծ է, որ հիվանդների ավելացման թիվը եւ այլն ճիշտ ու հստակ լինի: Հիվադը կարող է գնալ եւ պահանջել, դրանք տրվել են, եւ պարտավոր է, քանի որ պետությունն այսօր մեծ գումարներ է ծախսում հիվանդին դեղով ապահովելու համար: Կարող եք հիվանդին մեր համարը տալ` 52-27-21, եթե ինչ-որ խնդիրներ ունի դեղապահովման հետ կապված, կարող է մեզ զանգել խնդրին լուծում տալու համար:Առողջապահության նախարարության դեղապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, լավ է, որ նախարարը վերահսկում է դեղերի տեղաշարժը, բայց վատ է, որ պաշտոնապես չի մեկնաբանվում, թե ինչու են մարդիկ ուշ ստացել իրենց հասանելիք դարմանը: Հայտնի է, որ տիկին Սաթենիկի բարձրացրած խնդիրը միայն Գեղարքունիքի մարզում չէ, որ առկա է: Այնպես որ նախարարությունը լուրջ բացահայտումների խնդիր ունի:  




Լրահոս