«Պոբեդա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել դեպի Գյումրի չվերթներ իրականացնել

«Պոբեդա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել դեպի Գյումրի չվերթներ իրականացնել

«Պոբեդա» ավիաընկերությունը (մտնում է «Աէրոֆլոտ» ավիաընկերության խմբի մեջ) թույլտվություն է ստացել չվերթներ իրականացնել դեպի Գյումրի, փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) փաստաթղթերում:

Նյութերում ասվում է, որ «Պոբեդա»-ն հնարավորություն է ստացել թռիչքներ իրականացնել Գյումրի շաբաթական 7 անգամ:

«Պոբեդա»-ից բացի՝ մի քանի ռուսական ավիաընկերություններ թույլտվություն են ստացել չվերթներ իրականացնել դեպի «Զվարթնոց» օդանավակայան: