Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնել է Իսրայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ից 6-ը Իսրայելում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն տանտերերի՝ Իսրայելի, ինչպես նաև Լեհաստանի և Իսլանդիայի հավաքականները: Այսօր առավոտյան Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, մեկնել է Իսրայել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան «Բանանց»

Պաշտպաններ

Արտակ Ասատրյան Հայաստանի Մ-16 հավաքական
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Պերճ Պողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Արսեն Եղիազարյան «Բանանց»
Ազատ Հարությունյան «Բանանց»
Դավիթ Սարգսյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Էրիկ Ազիզյան «Փյունիկ»
Ռաֆիկ Միսակյան «Բանանց»
Տիգրան Այունց «Բանանց»
Էրիկ Ավետիսյան «Բանանց»
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Արամ Խամոյան «Բանանց»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»

Մրցաշարի խաղացանկը

01.11.2016, 13:00, Լեհաստան-Հայաստան, Շեֆայիմ, Ազգային հավաքականների մարզումային կենտրոն
01.11.2016, 19:00, Իսլանդիա-Իսրայել, Հերցլիա, Քաղաքային մարզադաշտ
03.11.2016, 13:00, Լեհաստան-Իսլանդիա, Շեֆայիմ, Ազգային հավաքականների մարզումային կենտրոն
03.11.2016, 19:00, Իսրայել-Հայաստան, Հերցլիա, Քաղաքային մարզադաշտ
06.11.2016, 19:00, Իսրայել-Լեհաստան, Հերցլիա, Քաղաքային մարզադաշտ
06.11.2016, 19:00, Հայաստան-Իսլանդիա, Շեֆայիմ, Ազգային հավաքականների մարզումային կենտրոն

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով




Լրահոս