Աքլորի տարում աքլորացողներ շատ կլինեն. Վանաձորի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

-Պարո՛ն Ասլանյան, ինչպիսի՞ տարի էր անցնող 2016թ-ը Ձեր համար:

-Տարին թե բացասական ու թե դրական երանգներ ուներ: Նախ տարին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմով, որի ընթացքում ցավոք ունեցանք բազմաթիվ կորուստներ, բայց մեր զինվորների քաջության շնորհիվ հակառակորդը չկարողացավ հասնել իր նպատակին: Տարվա երկրորդ մասը ինձ համար ավելի լարված էր, քանի որ առաջին անգամ ես մասնակցելու էի ընտրական պրոցեսներին: Ինձ համար բավականին բացահայտումներ արեցի ընտրական պրոցեսի մեջ մտնելուց, թեժ ու մրցակցային ընտրապայքար եղավ: Ես և իմ գլխավորած ցուցակը հաջողություն արձանագրեցինք, բայց օրենքի փոփոխության արդյունքում բացարձակ մեծամասնություն չձևավորվեց և այսօր փաստորեն քաղաքական որոշակի վայրիերումների մեջ ենք կապված ավագանու նիստերի հետ:

-Ո՞վ է տարվա վանաձորցին Ձեր համար

-Վանաձորցին իր հավաքական կերպարով: Յուրաքանչյուր վանաձորցի իր տեսակով տարվա մարդ է ինձ համար:

-Պարո՛ն Ասլանյան, 2017թ-ի սկզիբը ևս լարված տարի է խոստանում. առաջիկայում թեժ ընտրապայքար է սպասվում: Մարզպետ Նալբանդյանը իր տարևերջյան ասուլիսում, խոսելով ավագանու նիստերը բոյկոտող անդամների մասին, ասել էր՝ ամեն ինչ մինչև ապրիլ է, դուք ի՞նչ կարծիքի եք:

-Նախ ես կանխագուշակել էի, որ քաղաքական ներկա կլիմայի պայմաններում բնական է, որ ավագանու որևէ ֆրանկցիա, ով ընդդիմադիր է իրեն հռչակել, առաջին քայլ չի անելու նիստերին գալով, ու կարծում եմ, որ դա, եթե ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց համար որևէ հաջողություն կբերի, ապա Վանաձորի համար որևէ դրական բան չկա, մանավանդ, որ նիստերը բոյկոտող ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը քաղաքականացված չեն, և նրանց նպատակը վանաձորին ծառայելն է, ոչ թե կուսակցությունների շահը սպասարկելը: Ես հույս ունեմ, որ անգամ մինչև ապրիլ չի տևի, և վանաձորցու կամքը ավելի շուտ կհաղթի, քան կուսակցույթան:

-Հիասթափություններ ապրե՞լ եք:

-Մեր ներկա ժամանակաշրջանում հիասթափություններն ու խանդավառություններն այնքան շատ են, որ չես էլ հասցնում արձանագրել: Ես աշխատում եմ ավելի շատ ապրել ու գործել, քան հիասթափությունները արձանագրել:Քանի դեռ ես չեմ հասել իմ նպատակին, դա համարում եմ հիասթափություն:

-Որպես քաղաքապետ ի՞նչ նպատակ ունեիք անցնող տարում, որ անկատար մնաց:

-Այն պլանավորումը, որ ունեցել եմ պաշտոնը ստանձնելուց հետո, բոլորը կատարված է: Սկսված մանկապարտեզներում գնումների ու կարգ ու կանոնի վերահսկման, ինչպես նաև քաղաքապետարանի ներսում կանխիկ գումարի շրջանառությունը մինիմալի հասցնելը: Կաբինետներում չպետք է մեծ գումարներ շրջանառվեն: Այն նպատակները, որոնք կարելի էր իրագործել այս կարճ ժամանակահատվածում՝ արված է: Ի ուրախություն մեզ՝ գարնանը Վանաձորում կվերանորոգվի ֆուտբոլի մարզադպրոցը: Բարերարների միջոցներով ու նախագահի խոստմանը համաձայն կկառֆուցվի Թումո կենտրոն: Ես նպատակ ունեմ քաղաքը համաչափ զարգացնել: Քաղաքի մուտքերն են գեղեցիկ տեսքի բերվելու: Նպատակ ունեմ քաղաքում կառուցել նաև ժամային աշտարակ: Նպատակները շատ են, դրանք իրագործելու համար ժամանակ է հարկավոր:

-2017թ-ի հիմնական խնդիրները որո՞նք են, որ դրել եք Ձեր առաջ:

Այն բանակցային հարցերը, որ քննարկվում են տարբեր ֆինանսական ու վարկային կառույցների հետ, հասցնել իրենց տրամաբանական ավարտին ու այն ներդրումները, որ պետք է հասցվեն Վանաձոր՝ հասցնենք: Վանաձորին կհատկացվի ևս 20 մլն դրամ, որի մասին դեռևս առիթ կունենանք խոսել: Քաղաքը վերազինել նոր տեխնիկայով, կարողանանք երկրորդդային անանցանելի փողոցները դարձնել նորմալ երևեկելի:

-Ձեր՝ քաղաքապետ դառնալուց հետո քաղաքապետարանում աշխատանքից ազատման դիմումներ գրեցին բազմաթիվ աշխատակիցներ: Բաժնի պետերի կեսից ավելին ազատվեց աշխատանքից: Ասում են գործել է կամավոր-պարտադիր սկզբունքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Քաղաքապետը առանց ավագանու իրավունք չունի հաստիքացուցակ փոփոխի, կրճատումներ որպես այդպիսին չեն եղել, եղել է նախագիծ կրճատում անելու, իսկ 5-6 աշխատակիցներն ազատվել են իրենց դիմումների համաձայն: Ազատման դիմումներ շատ են եղել, բայց բավարարվել է 5-6 դիմում: Չեմ կարծում, թե դա ճնշման կամ պարտադրանքի արդյունք է: Կադրային նման տեղաշարժերը միշտ նաև հետընտրական պրոցեսների արդյունք են լինում: Կարծում եմ, որ այդտեղ որևէ անոմալ երևույթ չկա:

-Եթե թողնենք քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ու խոսենք միայն անձ Մամիկոն Ասլանյանի մասին, ինչպիսի՞ն է նա կյանքում:

-Ամեն մարդ իր հոգու խորքում մանուկ է և խոցելի, չնայած որ մեր արտաքին ուժեղությունը թույլ չի տալիս, որ մեր խոցելիությունը արտահայտենք, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր զգայուն մարդ հոգու խորքում որոշակիորեն մանուկ է մնում:

-Աքլորից ի՞նչ եք սպասում:

-Աքլորը թե բամբեր է ու թե ինչ-որ պայքարի սիմվոլ, բայց չպետք է մոռանալ, որ աքլորացողներ էլ կլինեն, ապագա տարին քանի որ թեժ է լինելու՝ և աքլորականչեր կլինեն, և աքլորացողներ:

Զրուցեց Էդվարդ Արզումանյանը
Վանաձոր




Լրահոս