Պաշտպանության նախարարությունը 3 մլն դրամի մեդալի տուփ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր արժողությամբ 3 մլն 402 հազար դրամ է տրամադրել մեդալի տուփեր ձեռք բերելու համար: ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախարարությունը մեկ պայմանագրով «ԱՏԱ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2 մլն դրամ արժողությամբ 500 հատ մեդալների տուփեր: Ըստ այդմ, մեկ տուփի արժեքը կազմում է 4000 դրամ:  Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ տուփն արտաքինից պատված է մուգ կանաչ արհեստական կաշվով, իսկ ներսը պաստառված է մուգ կանաչ թավշով:

Մեկ այլ պայմանագրով էլ նախարարությունը 1 մլն 402 հազար դրամի մեդալի տուփեր է ձեռք բերել «ՎԱՆԵ» ընկերությունից: Այս անգամ ևս ձեռք է բերվել 500 հատ տուփ, սակայն վճարվել է ավելի քիչ գումար: Տեխնիկական բնութագիրը ևս գրեթե նույնն է, տուփերը տարբերվում են միայն չափսերով:




Լրահոս