«Ավանդույթը» պահպանվել է. ամանորի նախաշեմին կրկին գնաճ է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները:

Վարչապետը նշեց, որ մաքսիմալ ուշադիր լինեն, տնտեսվարողի շահն ապահովեն, և միջամտեն միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար: Պարզվում է` կամ վարչապետի առաջարկությունը չի ընդունվել կամ էլ ՏՄՊՊՀ-ն որոշել է ապահովել տնտեսվարողի շահը և բիզնեսի համար որևէ բեռ չստեղծելու համար` ամբողջ բեռը գցել հասարակության ուսերին: Ինչի մասին է խոսքը: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների`2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.7% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 27.7% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19-39.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մրգի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարնջի՝ 26.9% գնաճ:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով, (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում): Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.1%-ով: 2016թ. դեկտեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.2% գնաճով: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ: Այսքանից հետո, տրաաբանական մեկ հարց է առաջանում` արձանագրված բոլորը գնաճերը արդարացվա՞ծ են:

Վահագն Հակոբյան




Լրահոս