Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը

2015 թվականի այս օրը Գյումրիում դաժանաբար սպանվեցին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները:

Դեպքից մեկ օր անց ՀՀ իրավապահները հայտնեցին, որ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։

Պերմյակովի ձերբակալությունն ուղեկցվեց Գյումրիում զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

Իսկ ահա, նախորդ տարվա օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը` դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: