Մեր մարդը չէ. Պեսկովը՝ Թրամփի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հանդիպման կազմակերպումը ամիսներ կտևի: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը կկազմակերպվի ամիսների, և ոչ թե շաբաթների ընթացքում»,-ասել է Պեսկովը:

Ընդ որում, նա չի բացառել, որ հանդիպման թեման և վայրը կքննարկվի երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ, որը պլանավորվում է անցկացնել Թրամփի երդմնակալությունից հետո:

Թրամփի մասին Պեսկովն այսպես է արտահայտվել. «Նա մեր մարդը չէ, նա ամերիկացի է: Նա Միացյալ Նահանգների նախագահն է»: Պեսկովի խոսքով՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա հարաբերությունները կընթանան առանց հակասությունների:




Լրահոս