Australian Open. Ռաֆայել Նադալը դուրս եկավ եզրափակիչ

Australian Open. Ռաֆայել Նադալը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ:

4 ժամ 56 րոպե տևած պայքարում Նադալը հաղթեց 6:3, 5:7, 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:4 հաշվով: Նա եզրափակիչում կմրցի աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ: