Երևանի Շիրազի փողոցում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին, ժամը 19:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ սանհանգույցի հատակին հայտնաբերել են 1964 թ. ծնված Գ. Ա.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:




Լրահոս