Ի վնաս Հայաստանի Մինսկի և Բաքվի մերձեցումը պատահական չէ. Թոմաս դե Վաալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ի վնաս Հայաստանի Մինսկի և Բաքվի մերձեցումը պատահական չէ: Այս մասին Carnegie Europe կայքում հրապարակված իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող և Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բաքվին կապված է ռուսական ղեկավարության հետ Լուկաշենկոյի լարված հարաբերությունների հետ:

«Ռուսաստանը կտուժի այդ իրավիճակից՝ ի վնաս Հայաստանի չաջակցելով Ադրբեջանին: Լուկաշենկոն ցուցադրում է ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի երկրների հանդեպ հետաքրքրության պակաս, որոնց անդամ են Հայաստանն ու Ադրբեջանը»,-գրում է բրիտանացի լրագրողը:

Բրիտանացի փորձագետի խոսքով՝ Լուկաշենկոն սկսել է ընդլայնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք չեն մտնում Մոսկվայի համար առաջնահերթ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների մեջ և պահպանում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռությունը:




Լրահոս