Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:

Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: