Այս տարի «Օսկար»-ի արձանիկները կարժենան մոտ 700 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկար»-ի մրցանակաբաշխության արձանիկներն այս տարի կարժենան մոտ 696 դոլար, գրում է Forbes ամսագիրը:

Այսպիսով, վերջին 6 տարվա ընթացքում արձանիկի գինն աճել է մոտ երկու անգամ, քան, օրինակ, 2011թ., CBS-ի տվյալներով, «Օսկար»-ներից մեկը կազմել է $400:

Կինոարվեստի ակադեմիան մրցանակաբաշխության գոյության տարիներին հանձնել է ավելի քան 3 հազար արձանիկ:

«Օսկար»-ի արձանիկը պատված է 24-կարատանոց ոսկիով, դրա քաշը երբեք չի փոխվել, կազմում է 3,85 կգ, ունի 34 սմ բարձրություն:




Լրահոս